Հետաձգվել են «Ոսկե ծիրանի» մի շարք միջոցառումներ
Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի հոբելյանական հանդիսությունները (հանրահայտ ռեժիսորների աստղերը և հետահայաց կինոցուցադրումներ Կինոյի տանը) հետաձգվում են անորոշ ժամանակով։ Այս մասին տեղեկացրել են փառատոնի կազմակերպիչներն ու նշել, որ «Սակայն իրավիճակը, COVID-19 համավարակի օրեցօր վատթարացումը մեզ պարտադրում են խնայել մեր հանրությանը, որևէ կերպ չվտանգել նրանց առողջությունն ու լինել չափազանց զգուշավոր: Տեղեկացնում ենք, որ, ընդառաջելով նաև ռեժիսորների ընտանիքների անդամների խնդրանքին, բոլոր միջոցառումները կհետաձգվեն և տեղի կունենան այն ժամանակ, երբ առանց զգուշանալու կարող ենք հավաքվել մի վայրում: Շնորհակալ ենք ըմբռնման համար»: