Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկեց  Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուերայի 100-ամյա հոբելյաններինին նվիրված ծրագրերը: Համաշխարհային կինոյի երկու հսկաներին նվիրված  ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուերայի 100-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների շարքը։

Նոյեմբերի 26-ին Կինոյի տանը անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուերա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանին։ Դրան հաջորդեց «Ամարկորդ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուերա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի) ցուցադրությունը:

«Ոսկե ծիրանի» համահիմնադիր և միջազգային ծրագրերի խորհրդատու Սուսաննա Հարությունյանը ֆիլմի ցուցադրության մեկնարկին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ աջակցության համար: Նրա խոսքով՝ այս օրերին հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել, քանի որ արվեստը բոլորիս համար բացում է հույսի և լույսի ճանապարհ:

Ցուցադրության մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության փոխդեսպան և ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Դիոնիզին, որը նույնպես կարևորեց նախաձեռնության իրականացումը:

Ծրագրի շրջանակում կներկայացվեն «Եվ նավը լողում է» (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուերա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի), «Հրաշագործի աշունը» (ռեժիսորներ՝ Ռուբեն Գևորգյանց և Վահե Գևորգյանց): Բոլոր ցուցադրությունները անցկացվում են Կինոյի տան փոքր դահլիճում։  Միջոցառումների մուտքն ազատ է։