Այս օրերին  Հայաստանում  շարունակվում են կազմակերպվել փառատոններ, որոնք  մի տեսակ փորձում են փոխել իրական գույներն ու ծանր մթնոլորտը։ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, նպատակ ունի արվեստասերներին ծանոթացնել աշխարհի մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին:

Ինչպես հայտնում են  կինոփառատոնի կազմակերպիչները, կինոստուգատեսի շրջանակում ցուցադրություններ կկազմակերպվեն նաև առցանց հարթակում: Նոյեմբերի 23-30-ը ժամը 20։30-ին կինոարվեստի երկրպագուները կարող են atieff.org կայքում հայերեն թարգմանությամբ դիտել գաղափարական ու գեղարվեստական բարձր արժեք ունեցող 15 լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Բոլոր ցուցադրություններն ուղեկցվելու են քննարկումներով ու հեղինակների հետ հարցազրույցներով։

Թեև «Ծիրանի ծառը» վավերագրական ֆիլմերի փառատոն է, բայց կազմակերպիչներն իրենց չեն սահմանափակում, և եթե առաջին տարիներին շեշտը դրվում էր ազգագրական վավերագրական ֆիլմերի վրա, ապա հիմա միակ չափորոշիչը  ֆիլմի բարձր գեղարվեստական արժեքն է, հետևաբար պարտադիր չէ, որ  այն ազգագրական լինի, կարող են նաև փորձարարական լինել՝ խաղարկային ֆիլմի տարրերով և այլն:

Կինոփառատոնն 2020-ին ստացել են շուրջ 500 ֆիլմի հայտ, որոնցից ընդամենը 15 ֆիլմ են ընտրել՝ 8-ը կարճամետրաժ, 7-ը՝ լիամետրաժ: Ներկայացվել են կինոնկարներ Ռուսաստանից, Ավստրալիայից, Լեհաստանից, Բելառուսից, Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Երկու ֆիլմ ընտրվել է Հայաստանից՝  Հովհաննես Իշխանյանի «Էլի կգաս, պապ» կամ «Ո՞վ է այդ պապը» և  Կարինե Արոյանի և Նարե Նավասարդյանի «Անցումը» ֆիլմերը:


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10