Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 23-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի կունենա Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։

Ինչպես տեղեկացնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները, ֆրանսիական ֆիլմի տևողությունը 75 րոպե է, լեզուն՝ ֆրանսերեն: Կլինեն հայերեն, անգլերեն ենթագրեր:

1948 թվականին Էդիթ Պիաֆից իր առաջին տեսախցիկը ստանալուց հետո տեսագրությունը դարձել է Շառլ Ազնավուրի ամենօրյա կյանքի մասը: Երգիչը տեսաօրագիր է պահել, որտեղ նկարահանել է իր կյանքի կարևոր պահերը, ուղևորությունները, համերգները, սիրեցյալներին և ընկերներին:

Մահից առաջ նա ցանկություն է հայտնել այդ նյութերից ֆիլմ ստեղծել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն մուտք է գործել Ազնավուրի անձնական պահոցները՝ ինքը ևս երեք տարի շարունակ նկարահանելով երգչին:


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10