Նոր ֆրանսիական ծայրահեղություն, նոր ֆրանսիական էքստրիմ կամ պարզապես New French Extremity

Այս եզրույթը ի հայտ եկավ պոստֆակտում, այն շրջանառության մտցրեց Ջեյմս Քվանտը՝ «Արտֆորում» հանդեսի մեկնաբանը, նպատակ ունենալով ընդհանուր հայտարարի բերել և դրոշմանշել-պիտակավորել ֆրանսիական մի շարք կինոֆիլմեր, որ դուրս էին գալիս սովորական ամեն տեսակ շրջանակներից և միավորված էին դաժանության, բռնության և սեքսի թեմաներով: Ի միջի այլոց, դաժանությամբ մեր ժամանակներում բավականին դժվար է զարմացնել, եթե այն իհարկե չափը չի անցնում, շոկի չի մատնում և… էքստրեմալ չէ: Հենց այդպիսին են այս արտասովոր ալիքի ներկայացուցիչ-ֆիլմերը:

Ավելի հաճախ ծայրահեղության ներկայացուցիչները ձգտում են դեպի խորորի կամ թրիլլերի ժանրերը, որոնք ռեժիսորներին թույլ են տալիս լիովին օգտագործել ժանրային ներուժը և անգամ փոքր-ինչ ավելի, թեպետ ի սկզբանե այս ալիքին էին դասվում նույնիսկ արտհաուսային ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի միանգամայն «անմեղ» ֆիլմերը, որը «խոշտանգում» էր կինոդիտողին ոչ թե մահերի նատուրալիստական պատկերմամբ, այլ իր հերոսների արարքների սյուրռեալիզմի հասնող անհեթեթ արտառոցությամբ, ինչպես, օրինակ, «Առնետանոց» ֆիլմում: Գասպար Նոեն իրեն փառաբանած «Անդառնալիության» մեջ օգտագործում է սեռական բռնության թեման, ֆիլմը բացելով ինը րոպեանոց բռնաբարությամբ: Անմիջականորեն խորրորի ժանրում աշխատող ռեժիսորները, ինչպիսին Ալեքսանդր Աժան է, ձգտում են սլեշերային արյունարբության նաև հերոսների հավելյալ այլասերված հակումներով:

Ըստ էության էքստրեմալ ալիքի կինոնկարները չեն շոշափում միասնական պարտադիր թեմաներ, շաղկապված չեն հասարակության սոցիալական որևէ շերտի և գաղափարախոսության հետ, նրանք ցուցադրում են մարդու, որը ընկել է իրեն մարդկայնության սահմանից անդին հրող հանգամանքների մեջ, ոչ միայն բացում են դուռը դեպի հերոսների մութ կողմը, այլև ստիպում են հանդիսատեսին նրա հետ մտնել արատավոր վուայերիստիկ կապի մեջ…

Գլխավոր ֆիլմերը

* Առնետանոց (1998), ռեժ.՝ Ֆրանսուա Օզոն

* Անդառնալիություն (2002), ռեժ.՝ Գասպար Նոէ

* Արյունոտ հունձք (2003), ռեժ.՝ Ալեքսանդր Աժա

* Սահման (2007), ռեժ.՝ Կսավիե Գենս

* Տառապյալներ (2008), ռեժ.՝ Պասկալ Լոժիե

(շարունակելի)


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10