Հունական տարօրինակ ալիքը

Տարօրինակ ալիքը նոր ֆրանսիական ալիքի կամ 50-70-ականների մյուս դասական հոսանքների մեծագործությունների ուղիղ շարունակողը չէ, բայց և նրանց ժառանգորդն է ֆիլմի ստեղծման գործընթացի հանդեպ մոտեցման առումով: Այստեղ առկա է և խռովությունն ընդդեմ իր գործառույթները չկատարող «դասական» կինեմատոգրաֆի, և նկարահանման բյուջետայնությունը (մտրակված հունական ֆինանսական ճգնաժամով), և նոր գեղագիտական ձևերի փնտրտուքը:

Տարօրինակ ալիքին բնորոշ առանձնահատկություններն են աբսուրդիզմը (որ դրսևորվում է պատճառահետևանքային կապերի խախտմամբ, հերոսների էքսցենտրիկությամբ, իրադրությունների անսովորությամբ, որոնց մեջ հայտնվում են նրանք), ավանդական կապերի ավերումը (տեղի է ունենում սովորական ընտանեկան և սոցիալական կապերի քննադատություն և վերաիմաստավորում), պերֆորմատիվությունը (որ ամփոփված է դերասանական խաղի յուրահատկության և հերոսների անսովոր մարմնական պլաստիկության մեջ, որոնք ասես կորցրել են սեփական մարմնի կառավարումը և այժմ փորձում են կրկին վերահսկողություն ձեռք բերել նրա նկատմամբ) և ճգնաժամային իրավիճակների էսթետիզացիան:

Վերջինս տարօրինակ ալիքի համատեքստում արժանի է առանձնահատուկ հիշատակման: Եվ բազմամյա ֆինանսական ճգնաժամը, որ ձևավորեց նոր հունական աշխարհընկալումը, այն գրգռիչն է, հակազդեցությունը որի հանդեպ եղավ նոր հոսանքը: Պերմանենտ ճգնաժամի և նրա հետ շաղկապված տագնապալի իրավիճակների զգացումը վաղվա օրվա նկատմամբ վստահության լիակատար բացակայության պայմաններում դարձավ աբսուրդիզմի հիմք, հաստատուն կապերի ավերման, մարդկային կյանքի արժեզրկման պատճառ, վերածվելով պերֆորմատիվ գործիքների օգնությամբ այդ զգացումը հաղորդելու անզոր փորձի: Այսպիսով, տարօրինակ ալիքի ֆիլմերի մեծ մասը այս կամ այն չափով իր վրա կրում է երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադրության կնիքը:

Զարմանալի է տվյալ համատեքստում ռեժիսորների կողմից որևէ միասնական հոսանքի իրենց պատկանելության ժխտումը միասնական փիլիսոփայության բացակայության պատճառով: Ի միջի այլոց, դա ամենևին չի խրտնեցնում քննադատներին կինեմատոգրաֆից և հանդիսականներից, որոնք գործնականում միահամուռ օգտագործում են սիրված եզրույթը:

Գլխավոր ֆիլմերը

* Սրբազան եղջերուի սպանությունը (2017), ռեժ.՝ Յորգոս Լանտիմոս

* Ստելլա (2009), ռեժ.՝ Պանոս Կոուտրաս

* Հայրենիք (2010), ռեժ.՝ Սիլլաս Ցումերկաս

* Տղան, որ թռչնի կեր էր ուտում (2012), ռեժ.՝ Էկտորաս Լիգիզոս

* Տիկին դաժանություն (2013), ռեժ.՝ Ալեքսանդրոս Ավրանոս

(շարունակելի)


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10