Նոր ալիք․20 հոսանք, որ փոխեցին կինեմատոգրաֆը (Հոնկոնգյան նոր ալիք․Մաս 14)
Հոնկոնգյան նոր ալիք
Այսպես կոչված հոնկոնգյան նոր ալիքը նոր հոլիվուդյան հոսանքի նման ժանրային խիստ շրջանակների չէր հետևում և չէր ձգտում «փախչել» լայն հանդիսականի համար չնախատեսված հեղինակային կինոյի կողմը: Ընդհակառակը՝ հոնկոնգցիների ֆիլմերը հաճույքով շահագործում էին ժանրային սյուժեները, դրանք մատուցելով նոր սոուսով: Այդ ալիքի ֆիլմերի թվում կարելի է տեսնել և դասական դրամաներ, և սրասյուժե դետեկտիվներ, և ֆիլմեր մարտական արվեստների մասին, և քրեական կինո: Նման հիբրիդայնության շնորհիվ ռեժիսորներին հաջողվեց կինոթատրոններ բերել մի նոր, սովորականին չնմանվող ժանրային կինո:
Մեծ դեր խաղաց և այն, որ այդ ռեժիսորները առաջին անգամ սկսեցին կողմնորոշվել դեպի ոչ արտաքին շուկան՝ Չինաստան, Թայվան և առհասարակ Հարավ-արևելյան Ասիա, այլ դեպի ներքին սպառողը: Ընտրությունը սկզբունքորեն կարևոր էր, չէ որ ֆիլմերն այժմ արդեն նկարահանվում էին ոչ թե Հոնկոնգի բնակչությանն օտար մանդարինյան բարբառով, այլ մայրենի՝ կանտոնյան լեզվով: Մարտարվեստի մասին դասական ժանրի ֆիլմում շեշտը դրվեց ոչ թե ակրոբատիկայի և չափից դուրս ֆանտաստիզմի վրա, այլ ռեալիզմի՝ համեմված արյունով: Այդուհանդերձ բուն գոտեմարտերը և փոխհրաձգությունները միևնույն ժամանակ և սյուժետային բաղկացուցիչներ էին, և փոխաբերություն…
Շատ քննադատներ հակված են հոնկոնգյան նոր ալիքը բաժանել երկու շրջանի՝ մոտավորապես 80-ական և 90-ական թվականներ՝ համապատասխանաբար, առաջինին դասելով այնպիսի վարպետների, ինչպիսին են Խարկը, Տամը, Խուեյը, իսկ երկրորդին՝ այսօր էլ փայլող Վուին և Կարվային:
Գլխավոր ֆիլմերը
* Թիթեռնիկ-մարդասպաններ (1979), ռեժ.՝ Ցույ Խարկ
* Թուր (1980), ռեժ.՝ Պատրիկ Տամ
* Պայծառ ապագա (1986), ռեժ.՝ Ջոն Վու
* Վայրի օրեր (1990), ռեժ.՝ Վոնգ Կարվայ
* Ամառային ձյուն (1995), ռեժ.՝ Էնն Խուեյ
(շարունակելի)