Բրիտանական նոր ալիք

Բրիտանական ալիքը կանխագուշակեց և նախապատրաստեց ամսագրային քննադատությունը և, որքան էլ տարօրինակ է, դոկումենտալիստիկան: Քիչ հայտնի ռեժիսորները, միավորվելով Ազատ կինո ծրագրում, հենվելով համապատասխան մանիֆեստի վրա, ինչպես նմանօրինակ հոսանքների մեծ մասի դեպքում, դիմում էին պարզ մարդկանց խնդիրներին, բայց նույնիսկ երբ խոսքը դոկումենտալիստիկայի մասին էր, ցուցադրում էին ժանրին ոչ հատուկ սուբյեկտիվիզմ: Ինչպես ամենուր, ալիքը հակազդեցություն էր ամերիկանացված արտադրանքի ճնշիչ ազդեցությանը և ոլորտում առկա ճգնաժամին: Վավերագրողներից և քննադատներից բացի, նոր ալիքի հուսալի հենարանը դարձավ գրականությունը, և առանձնապես դրամատուրգիան: Շարժումը, որ ավելի ուշ կոչվեց Զայրացած երիտասարդներ, ստեղծեցին գրական հիմք նոր բրիտանական կինոյի համար:

Ի տարբերություն ֆրանսիական կամ ամերիկյան ալիքի անգլիացիները ամբողջովին սևեռվեցին պրոլետարիատի պատկերման վրա, որ ձևավորվեց և ձեռք բերեց առաջին «իրավունքները» և որոշ նյութական ապահովվածություն: Այստեղ տեղ չկար բանդիտների կամ «ռամիկների» պատկերման համար: Այդ տրամադրությունների սահմանման համար հանդես էր գալիս «խոհանոցային լվացատեղերի դրամատուրգիա» եզրույթը, ինչը ընդգծում էր ուսումնասիրվող հասարակության հասարակ լինելը և անգամ որոշ անտաշությունը: Սակայն դասակարգային պայքարն այստեղ գործնականորեն ներկայացված չէ. պրոլետարների կենցաղն ու արատները ռեժիսորներին շատ ավելի էին հրապուրում:

Շուտով բրիտանական ալիքը (օրինակ, ի տարբերություն ամերիկյանի) տարրալուծվեց ոգով նմանակող ստուդիական կինոյի մեջ: Դրանից բացի ռեալիստական կինոյի հասարակության պահանջարկը արագորեն ցնդեց. մարդկանց թեթևություն էր պետք: Դա չխանգարեց, սակայն, որ նոր ալիքը մեծ ազդեցություն գործի բրիտանական կինեմատոգրաֆի վրա:

Գլխավոր ֆիլմերը

* Շուրջդ նայիր զայրույթով (1959), ռեժ.՝ Տոնի Ռիչարդսոն

* Ճանապարհ դեպի վեր (1959), ռեժ.՝ Ջեկ Կլեյտոն

* Շաբաթ երեկոյան, կիրակի առավոտյան (1960), ռեժ.՝ Ալան Սիլլիթոու

* Վազորդի մենակությունը երկար տարածության վրա (1962), ռեժ.՝ Տոնի Ռիչարդսոն

* Քես (1969), ռեժ.՝ Բարրի Հայնս

(շարունակելի)