Հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին՝ հայտնելով իր աջակցությունը հայերին:

Համացանցում տարածված տեսաուղերձում Գիբսոնն հայտնել է հակամարտության մասին իր մտահոգություններն ու վշտակցությունը․ «Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ-ում: Նրանք ինձ պատմել են ձեր տառապանքների, կորուստների մասին: Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին. նրանք մեծ սիրտ ունեն: Հայերը ստիպված են եղել բախվել բազմաթիվ դժվարությունների, բայց ես և դուք գիտենք, որ հայ ժողովրդի հնարավորություններն անսահման են»,- նշել է Գիբսոնը:

Հայտնի դերասանն ընդգծել է, որ այս դժվարին ժամանակներում աղոթում է հայերի և հարցի խաղաղ կարգավորման համար: «Ամո՛ւր եղեք ընկերներս, շարունակեք անել ձեր գործը, և Աստված  օրհնի ձեզ»,- ավարտել է Մել Գիբսոնը: