Մահացել է բրիտանացի դերասան Շոն Քոներին
«90 տարեկանում մահացել է Ջեյմս Բոնդին մարմնավորած լեգենդար դերասան Շոն Քոներին»։Այս մասին գրել է Independent-ը: Բրիտանացի դերասանը իր կինոկարիերայի ընթացքում արժանացել է «Օսկար» մրցանակի, BAFTA-ի կրկնակի և «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի դափնեկիր է:
Շոն Քոներին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Իր դերասանական կարիերան նա սկսել է 1950-ականներին ՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմում ծառայելուց հետո: Նա զբաղվել է նաև ֆուտբոլով և բոդիբիլդինգով: Դերասանը խաղացել է ավելի քան 70 կինոնկարում, բայց նրան մեծ ճանաչում ու ժողովրդականություն բերեց Ջեյմս Բոնդի վեպերի հերոսը։ Քոներին նկարահանվել է Բոնդի մասին պատմող ֆիլմի վեց մասերում:
2000 թվականին` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-ը նրան շնորհեց Ասպետի կոչում: