Ֆրանսիայում բացվել է Կաննի եռօրյա մինի-փառատոնը
Չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոֆորումներ չեղարկվել են, Կաննի կինոփառատոնը, չնայած հինգ ամիս ուշացումով, այնուհանդերձ բացվել է Փարիզում: Այն անցկացվում է կրճատված ձևաչափով:
variety-ին գրում է, որ հոկտեմբերի 27-29-ը «Լյումեր» մրցութային դահլիճում ցուցադրվելու է 4 լիամետրաժ ֆիլմ, 11 կարճամետրաժ, համաշխարհային կինոդպրոցներից 17 աշխատանք: Հաղթողին որոշելու է ժյուրին, որը փառատոնի պատմության մեջ առաջին անգամ նախագահ չի ունենալու:
«Կաննի մասին խոսում են անընդհատ՝ Դովիլում, Սան Սեբաստիանում, Վենետիկում ՝ ամենուր: Անհրաժեշտ էր, որ Կաննի այս մեծ հեղափոխությունը Թերի Ֆրեմոյի մրցակցային ընտրությամբ ավարտվեր փառահեղ, բայց սթափ՝ բոլոր ցուցումներին համապատասխան՝ Կաննի այս երեք օրերի ընթացքում, մեր Կաննի ընկերների շրջանում»,- ասել է Կաննի փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրը:
