Նոր գերմանական ալիք

Հիտլերյան Գերմանիայի լիակատար կործանումից հետո գերմանական կինեմատոգրաֆը, որ «պատանդի» վիճակում էր վարչակարգի ձեռքում և կոչված էր ծառայելու նրան, թխելով ոգին բարձրացնող նացիստական ագիտկաներ, հնարավորություն ստացավ վերջապես լիաթոք շնչել: Ռեժիսորները, որ գտնվում էին տարագրության մեջ կամ շնորհազրկված էին, հնարավորություն ստացան կրկին նկարելու: Չնայած նոր անունների առկայությանը և ծանրակշիռ մրցույթների պարգևներին, գերմանական կինեմատոգրաֆը անկում էր ապրում. փառաբանված դերասանները և ռեժիսորները մեկնում էին Ամերիկա կամ, վատթարագույն դեպքում, Իտալիա:

Սակայն, ինչպես որ նման շատ դեպքերում, ճգնաժամը հնարավորություն ընձեռեց, որ ի հայտ գան նոր անուններ և տաղանդներ, որոնք գլխավորեցին ի վերջո նոր գերմանական կինոյի ալիքը: Ինչպես շատ տեղերում, գերմանացի ռեժիսորները փորձում էին հաղթահարել կինոթատրոնները հեղեղած հոլիվուդականությունը և տեղական կինոյի սենտիմենտալ հովվերգությունը: Այդ պայքարի արդյունքը դարձավ «Վերածնության մանիֆեստը», որ հրապարակվեց փառատոներից մեկում այդ ժամանակ բոլորին անհայտ կինեմատոգրաֆիստների խմբի կողմից:

Արևմտագերմանական գերմանացիները ուզում էին նոր կինոյով դատապարտել արժեքների ձևավորված «հայրական» համակարգը, որ լոյալ էր նացիզմին և, միլիոնավոր մարդկանց զոհելով, քիչ էր մնում կործանման հասցներ հենց գերմանացիներին: Նախկինում հարգված կարիերիզմը սկսեց պախարակվել, նույնպես և կնոջ՝ նահապետական հասարակության համար սովորական դերը: 60-ական թվականների կեսին հոսանքը տվեց առաջին ծիլերը, բայց իրապես ծավալվեց 70-80-ականների ընթացքում:

Հնդկական զուգահեռական կինոյի նման, այս ալիքի ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվում էին մեծ էկրաններին, չնայած նրան, որ դրանք այնքան էլ հաջող չէին կոմերցիոն առումով: Չստացված շահույթը փոխհատուցում էին աշխարհի բոլոր անկյուններից ստացվող հիացական արձագանքները:

Գլխավոր ֆիլմերը

* Փոքրիկ քաոս (1966), ռեժ.՝ Ռայներ Ֆասսբինդեր

* Կյանքի նշաններ (1967), ռեժ.՝ Վերներ Հերցոգ

* Դարպասապահի վախը տասնմեկմետրանոց հարվածից առաջ (1968), ռեժ.՝ Վիմ Վենդերս

* Երիտասարդ Թյորլեսսը (1966), ռեժ.՝ Ֆոլկեր Շլենդորֆ

* Հրաժեշտ անցյալին (1966), ռեժ.՝ Ալեքսանդեր Կլուգե

(շարունակելի)


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10