Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան նախօրեին  ներկայացրել է «911» երգի տեսահոլովակը, որտեղ կան պատկերներ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։

Կարելի է ասել, որ այն «Նռան գույնը» ֆիլմի այլընտրանքային տարբերակն է,  որտեղ Գագան, փարաջանովյան սիմվոլներով (խորհրդանիշներով) շրջապատված, մասնակցում է տարբեր ծեսերի, հանդես է գալիս տարբեր կերպարներով։

Ինչպես գրում է tert.am -ը, առաջին իսկ պահից  ֆիլմի հետ են ասոցացվում գետնին թափված կարմիր նռները, իսկ  ավելի ուշ հայտնվում են նաև «Հայկական կինոփառատոն» ցուցանակը և «Նռան գույնը» ֆիլմի պաստառը։
Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Նյութն ամբողջությամբ կարդալ այստեղ։


    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն՝ առցանց

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով (2021թ. հունվարի 11-20-ը): Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր 5 օր, սակայն պայմանավորված...

    |11 Հունվար 2021,18:13