Ամերիկյան կինոակադեմիան նոր պահանջներ է մտցրել «Օսկարի»  «Լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ մրցանակի հավակնորդների համար: Նոր կանոնների նպատակն է պայքարը ռասսայական, էթնիկ, սեռական և այլ փոքրամասնությունների ու կանանց նկատմամբ ճնշումների դեմ: Ինչպես հաղորդում է deadline.com-ը, որպեսզի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կինոնկարը կարողանա հավակնել «Օսկարի» պետք է համապատասխանի չորս չափանիշների:

Առաջին կամ երկրորդ պլանի առնվազն մեկ դերասան պետք է ներկայացնի ռասսայական կամ էթնիկ փոքրամասնություն, կամ մնացած դերասանական կազմի առմվազն 30 տոկոսը պետք է կանայք, փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ լինեն:

Նույն պահանջները տարածվում են նաև ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի վրա, որոնք մասնակցում են ֆիլմի ստեղծմանը: Կանոնները նաև տարածվում են մարքեթոլոգների, կինովարձույթով զբաղվողների, հասարակայնության հետ կապերի մասնագետների վրա: Ֆիլմի նկարահանման աշխատանքներում պարտադիր պետք է ներգրավված լինեն նաև նշված խմբերը ներկայացնող ստաժորներ և պրակտիկանտներ:

Նոր կանոնները կգործեն  2024 թվականից։