Ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:

Դոգմա 95

Լարս ֆոն Թրիերի մանիֆեստը, որ սկիզբ դրեց Դոգմային, ռեժիսորը մտահղացել էր իր «Թագավորություն» և «Թագավորություն-2» մինի-սերիալների առաջին հաջողությունից հետո, որտեղ Թրիերը միտումնավոր անտեսում էր տեսողական ավելորդաբանությունները՝ հօգուտ սյուժեի և կերպարների բացահայտման:

Մանիֆիստը, ստորագրված դանիական առաջատար ռեժիսորների կողմից, Դոգման սահմանում էր որպես առաջատար հոսանք, որ պետք է միաժամանակ լինի ժամանակակից կինոյի ընդդիմախոսը և նրա փրկությունը: Հիանալով նոր ալիքի ֆրանսիական կինոյով, նրանք, այդուհանդերձ, մերժում էին նրանում դրված հեղինակային կինոյի հայեցակարգը: Ցանկացած տեխնիկական նորամուծություն, նրանց համոզմամբ, աճպարարություն էր, որ պետք է խաբեր հանդիսականին, զրկեր նրան հենց այն կինոյից, որի ծարավն ուներ նա:

Ինչպես արդեն ասացինք, իտալական նեոռեալիզմից փոխառվել էին՝ բնական նկարահանումների պարտադրականությունը և լիակատար հրաժարում դեկորացիաներից, հատուկ լուսավորությունը արգելված էր: Արգելված էր նաև սև-սպիտակ ժապավենի, ֆիլտրերի, տեսողական էֆեկտների և վերադիր սաունդտրեկի օգտագործումը – երաժշտությունը պետք է հնչի միայն կադրում կամ ուրիշ ոչ մի տեղ: Նկարահանումը կատարվում է ձեռքի կինոխցիկով և հետևում է գործողությանը, և ոչ ընդհակառակը: Ֆիլմի գործողությունը կարող է տեղի ունենալ միայն ներկայում և չի կարող առնչվել ժանրային կինոյին: Դերասանները չպետք է կեղծեն-ձևացնեն գործողությունները – եթե նրանք ըստ սյուժեի սեքսով են զբաղվում, ապա դա անում են նաև նկարահանման հրապարակում: Եվ, վերջապես, ռեժիսորը չպետք է նշվի կինոմակագրերում:

Շարժումը գոյություն ունեցավ ոչ երկար, բայց եղավ մի վառ բռնկում 90-ական թվականների համաշխարհային կինոյի ֆոնի վրա: Ռեժիսորները շուտով հեռացան իրենց իսկ մտահղացած հայեցակարգից, ըստ որում, այդ ձևաչափը մնում է պահանջված (թեպետև ոչ այնքան ժողովրդական-պոպուլյար) մինչ օրս:

Գլխավոր ֆիլմերը

* Ապուշներ (1998), ռեժ.՝ Լարս ֆոն Թրիեր

* Հանդես (1998), ռեժ.՝ Թոմաս Վիտտենբերգ

* Միֆունեի վերջին երգը (1999), ռեժ.՝ Սերյոն Կրագ-Յակոբսեն

* Թագավորը ողջ է (2000), ռեժ.՝ Քրիստիան Լևրինգ

* Սիրահարներ (1999), ռեժ.՝ Ժան-Մարկ Բարր

(շարունակելի)