Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների՝ օրերս տեղի ունեցած փակ, գաղտնի քվերակության արդյունքներով Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:

Այս մասին հայտնում են Հայկական ազգային կինոակադեմիայից: «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին:

Դերերում՝ Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք:


Հետաձգվել են «Ոսկե ծիրանի» մի շարք միջոցառումներ

Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի  հոբելյանական հանդիսությունները (հանրահայտ ռեժիսորների...

|26 Նոյեմբեր 2020,13:52