Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության ռեժիսոր  Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմն ընդգրկված է  ֆրանսիական LUSSASDOC կինոփառատոնում, որը վավերագրական ֆիլմերի Ֆրանսիայի ամենասիրված ու ամենահին  կինոփառատոնն է։ Կինոփառատոնը մեկնարկել է նախօրեին, կշարունակվի մինչև օգոստոսի 22-ը։ Իսկ օգոստոսի 21-30-ը ֆիլմը ներկայացվելու է մեկ այլ միջազգային հարթակում՝ իտալական DELLA LESSINIA  կինոփառատոնում։

Փարիզաբնակ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» լիամետրաժ վավերագրական ֆիլմն ավելի վաղ արժանացել էր La SCAM-ի աստղի։ La SCAM-ը Ֆրանսիայում գործող կարևորագույն կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1981 թվականին՝ վավերագրական դաշտի ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով։   La SCAM-ն ունի նաև տարբեր մրցանակներ և թոշակներ, որոնց մասին առավել մանրամասն իր նախորդ զրույցում պատմել է աստղակիր Թամարա Ստեփանյանը։