Ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:

Նեոբարոկկո կամ Cinema du look

Այս հոսանքի բուն անվանման մեջ է թաքնված իր նշանակությունը: Կոպիտ թարգմանությամբ այն հնչում է իբրև «արտաքին տեսքի կինեմատոգրաֆ», ինչն արտացոլում է շեշտադրվածությունը կինոնյութի տեսողական մատուցման առանձնահատկությունների վրա: Եթե մյուս հոսանքներում խոշոր աստղերից բացի կային բազում «երկրորդական» ռեժիսորներ, ապա նեոբարոկկոյում բացահայտորեն տիրապետում է երրորդություն, քննադատները նրանց կոչում են BBC՝ Ժան-Ժակ Բենեկսը, Լյուկ Բեսսոնը և Լեոս Կարակսը: Հոսանքը իր սահմանումն ստացավ, երբ, գրեթե տասը տարի որոտալուց հետո, 80-ականների վերջին սկսեց վերանալ:

Նեոբարոկկոն վիզուալ առումով Սկորսեզեի ֆիլմերի ժառանգորդն է, սյուժետայնորեն հակվելով դեպի Գոդարը: Դրանց հերոսները ևս դառնում են թշվառականները՝ ինչպիսին են բանդիտներն ու անտունները, ոչ այս աշխարհի մարդիկ, օրինակ՝ ստեղծագործող անձինք: Հերոսները գտնվում են անպատասխան սիրո կամ այն կորցնելու կացության մեջ՝ կապված վտանգի կամ գաղտնիքի հետ: Ֆիլմերի արտաքին կողմը միտում է ուրբանիստական գիշերային պեյզաժների: Մթնշաղը, փարիզյան մետրոյի կեղտոտ դեղին լույսը, փողոցների նեոնային փայլը BBC-ի հերոսների հաճախակի ուղեկիցներն են:

Նեոբարոկկոյի շատ ֆիլմեր կանգնած են հեղինակային կինոյի և հանդիսատեսային կինոյի սահմանագծին, ասես կանխավայելելով պոստմոդեռնիզմի մոտալուտ հայտնությունը կինոարվեստում: Նեոբարոկկոյի հայտնությունը պայծառ էր (Օսկարի, Արմավենու ճյուղի, Սեզարի նոմինացիաներ), բայց վաղանցիկ. իր բոլոր «գաղափարախոսները» անսպասելիորեն «անհետ կորան»: Բեսսոնը հեռացավ կոմերցիոն կինո և մինչև հիմա գործում է այդ ասպարեզում, Կարակսը գնաց դեպի սյուրռեալիզմ, ավելի ու ավելի հազվադեպ նկարելով կինո, իսկ Բենեկսը դարձավ պրոդյուսեր, վերջնականապես դադարեցնելով ռեժիսորական կարիերան սրընթաց վերելքի գագաթին:

Գլխավոր ֆիլմերը

* Սիրահարները Նոր կամրջից (1991), ռեժ.՝ Լեոս Կարակս

* Լուսինը կեղտաջրի առվում (1983), ռեժ.՝ Ժան-Ժակ Բենեկս

* Հրաշալին (1981), ռեժ.՝ Ժան-Ժակ Բենեկս

* Վերջին մարտը (1983), ռեժ.՝ Լյուկ Բեսսոն

* Գետնուղի (1985), ռեժ.՝ Լյուկ Բեսսոն

(շարունակելի)