Ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:

Ֆրանսիական նոր ալիքը

Այս ուղղությունը ձևավորվեց 50-ականների վերջին, 60-ականների սկզբին երիտասարդ ռեժիսորների կողմից, որոնք մերժում էին խիստ ձանձրացրած սովորական շարժանկարային սթորիթելլինգի նորմերը: Չնայած ֆիլմ ստեղծողների ոչ ստանդարտ մոտեցմանը, հանդիսականը պատասխանեց նրանց փոխադարձությամբ, քվեարկելով դրամապանակով, ինչն իր հերթին գրավեց խոշոր պրոդյուսերների և քննադատների ուշադրությունը երիտասարդ տաղանդների վրա:

Ֆրանսիական նոր ալիքի ֆիլմերը չունեին «պարտադիր» տարրեր, ներառելով և մերժելով նորամուծությունները ըստ ռեժիսորների ցանկության, ուստի թվարկված ոչ բոլոր տարրերը տիպական կլինեն կինոնկարների մեծամասնության համար: Կարևոր դեր էր հատկացվում օպերատորական աշխատանքին. Ժան-Լյուկ Գոդարը կյանքի կոչեց խորհրդային հանճարեղ օպերատոր և ռեժիսոր Ձիգա Վերտովի նկարահանման և մոնտաժի կիսամոռացված տեխնիկան. հիմա կինոխցիկը կարող էր գտնվել որտեղ ասես և փոխգործակցել հերոսների հետ այնպես, ինչպես ցանկանում էր ինքը:

Երկխոսությունները հաճախ վերաբերում էին առավելապես առօրեական բաների, հիշեցնելով ամենօրյա դատարկախոսություն (հենց այստեղից Տարանտինոն կոգեշնչվի իր ֆիրմային երկխոսությունների համար), հաճախ դրանք հանպատրաստից հորինվում էին սցենար չունենալու պատճառով, ինչպես որ հենց նույն Գոդարի մոտ: Ռեժիսորները չէին վախենում երբեմն քանդել անգամ «չորրորդ պատը», թույլ տալով հերոսներին դիմել անմիջականորեն հանդիսականին: Հերոսների կյանքի ինտիմ հատվածը ցուցադրվում էր ավելի ու ավելի բացահայտ, իսկ հերոսներն իրենք այլևս բարոյականության էտալոն չէին:

Գլխավորը՝ ռեժիսորը սկսեց մասնակցել կինոարտադրության բոլոր գործընթացներին, ուժեղացնելով անհատական ազդեցությունը վերջնական արդյունքի վրա և ձևավորելով հեղինակային ոճ: Ֆրանսիական նոր ալիքը հսկայական ազդեցություն գործեց համաշխարհային կինեմատոգրաֆի վրա, Տարանտինոյից բացի ազդելով ռեժիսորների մի քանի սերնդի վրա՝ Կոպպոլլայից սկսած մինչև Ուես Անդերսոն:

Գլխավոր ֆիլմերը

* Սիրուն Սերժը (1958), ռեժ.՝ Կլոդ Շաբրոլ

* Հիրոսիմա, իմ սեր (1959), ռեժ.՝ Ալեն Ռենե

* Վերջին շնչում (1960), ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար

* Չորս հարյուր հարված (1959), ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո

* Սիրահարներ (1958), ռեժ.՝ Լուի Մալ

(շարունակելի)