Ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:

Նոր Հոլիվուդ

Այս հոսանքը (կոչվում է նաև ամերիկյան նոր ալիք ֆրանսիացի նորարարներին ժառանգորդելու պատճառով) ձևավորվեց և գոյություն ունեցավ մեկ տասնամյակ՝ 60-ականների և 70-ականների վերջի միջև: Նոր Հոլիվուդի առանձնահատկությունն այն էր, որ հեղինակային, անկախ կինոն աջակցություն և ֆինանսավորում էր ստանում մեյնստրիմով զբաղվող ընկերությունների կողմից, ինչը ծնունդ տվեց բազմաթիվ ֆիլմերի, որոնք մինչ օրս համարվում են ամերիկյան կինեմատոգրաֆի բարձրակետը:

Անկախ ռեժիսորներին դիմելը պայմանավորված էր ԱՄՆ-ի կինեմատոգրաֆի լճացմամբ, որը «հոգնել» էր նկարել անվերջանալի պեպլումներ՝ հռոմեական պատմության, և վեստերններ՝ ամերիկյան պատմության մասին: Հանդիսականը ավելին էր ուզում: Եվ այն հայտնվեց, թեպետ երբեմն հմտորեն դիմակավորված որպես ժանրային կինո, ինչպես Պեկինպի «Պարապուտները», Պեննի «Բոննին և Կլայդը» կամ Պոլանսկու «Ռոզմարիի երեխան»:

Արդեն իսկ ելնելով թվարկված ժապավեններից կարելի է հասկանալ, որ Նոր Հոլիվուդը անչափ տարբեր էր: Տարբեր՝ ժանրով, տարբեր՝ ոճավորմամբ, տարբեր՝ տրամադրվածությամբ: Սակայն տվյալ դեպքում ռեժիսորներին միավորում էր ստուգված, ջրազրկված և վարակազերծված նյութ նկարելու ոչ թե ընդհանուր ցանկությունը, այլ ավելի շուտ ընդհանուր Չցանկությունը: Կողք կողքի գնում էին Հոպպերի և Ֆորմանի հիպպիական լեգենդները, Ալլենի դատարկ կատակերգությունները, Ֆրիդկինի մռայլ գեյթրիլլերները և անգամ ինքնադատաստանական սյուրռեալիզմը:

Ամբողջ այս առատությունը կտրվեց բլոկբաստերների դարաշրջանի գալով, որ ձևավորեց, ոչ մի բան հաշվի չառնելով, հանդիսականների մի քանի սերունդների ճաշակը և ապացուցեց ողջ աշխարհին, որ հեղինակային կինոն կարող է լինել թանկ, խելացի, գեղեցիկ և կոմերցիոն առումով հաջող:

Գլխավոր ֆիլմերը

* Կնքահայրը (1972), ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

* Տաքսիստը (1976), ռեժ.՝ Մարտին Սկորսեզե

* Ապոկալիպսիսն այսօր (1974), ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

* Չինական թաղամաս (1974), ռեժ.՝ Ռոման Պոլանսկի

* Շրջանավարտը (1967), ռեժ.՝ Մայքլ Նիկոլս

(շարունակելի)