Ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:

Զուգահեռական կինո

Այս ուղղությունը ծագել է Հնդկաստանում 50-ական թվականներին և ըստ ավանդույթի կոչվում է նաև հնդկական նոր ալիք և երբեմն հնդկական նեոռեալիզմ: Ինչպես բոլոր մյուս դեպքերում, զուգահեռական կինոյի հայտնվելը ուներ պատմական նախադրյալներ, չէ որ այդ ժամանակ էր տեղի ունենում Հնդկաստանի ազատագրումը անգլիական գաղութատիրական դարավոր ճնշումից, որը սակայն հարուցեց նաև ներազգային բռնություններ:

Բենգալյան Հնդկաստանում պահպանողական, բայց բաժնետերերին կայուն շահույթ բերող Բոլիվուդին զուգահեռ աճեց և ամրացավ տեղական նեոռեալիզմը: Այստեղ չկային չարամիտ չարագործներ և խարդավանող խարդավանքներ, և երգ ու պարեր գրեթե չկային: Սակայն, իտալական «ավագ եղբոր» նման, նա մտահոգվում էր ամենաթշվառների և ծանր վիճակում հայտնվածների մասին, ակնհայտորեն ոգեշնչվելով այն նույն «Հեծանիվ գողացողներով»: Զուգահեռական կինոն քարոզում էր հրաժարում էսկապիկ զանգվածային կինոյից, որ հանդիսականին շեղում էր իր կենսական խնդիրներից: Սակայն գլխավորը, որ կար նրանում, չար ճակատագրին ընդդիմանալու բարոյախոսությունն է: Ազգի առաջնորդի՝ Գանդիի նման, որ քարոզում էր չարին հակառակվել ոչ բռնությամբ, հերոսները կուչ են գալիս ճակատագրի հարվածների տակ, բայց շարունակում են գնալ առաջ, մինչև վերջ, ինչպիսին էլ այն լինի:

Ի տարբերություն մնացած ալիքների մեծամասնության՝ հնդկական նեոռեալիզմը կարճատև մի երևույթ չէր, հենց այդ պատճառով էլ զուգահեռական կինո անվանումը առավել ճշգրիտ է այն բնութագրում: Այդ կինոն հստակ առանձնացվում է կինոգետների կողմից երեք-չորս տասնամյակ շարունակ և, ըստ էության, գոյություն ունի մինչև օրս: Ըստ որում, զուգահեռ կինոն չի եղել գերիշխող հոսանք, գոյություն ունենալով հավասարապես բոլիվուդյան մասալայի հետ:

Գլխավոր ֆիլմերը

* Ճանապարհի երգ (1955), ռեժ.՝ Սաթյաջիթ Ռայ

* Հողի երկու բիգհա (1953), ռեժ.՝ Բիգմալ Ռոյ

* Սուվանարեկհա (1968), ռեժ.՝ Ռիտվիկ Գատակ

* Հարսանիքի օրը (1960), ռեժ.՝ Մրինալ Սեն

* Ընձյուղ (1974), ռեժ.՝ Բենեգալ Շիյամ

(շարունակելի)