Ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:

Իրանական նոր ալիք

Այս հոսանքը ծնունդ առավ 60-ական թվականներին և համընկավ իրանական կինոարդյունաբերության «կարողությունների» ծավալմանը՝ լիարժեք կինոճյուղի ստեղծմանը՝ պրոֆեսիոնալ ռեժիսորներով, դերասաններով, սցենարիստներով: Բացվեցին կինոդպրոցներ, կինոարխիվներ, կինոփառատոներ: Չնայած նրան, որ ավանդույթի ուժով փոխառվում էր ամերիկյան զանգվածային մշակույթը, անկախ ռեժիսորներին հաջողվեց ցատկ կատարել դեպի համաշխարհային բեմահարթակ: Այդպես, օրինակ, Դ.  Մեհրջուիի «Կովը» ֆիլմը Վենետիկի փառատոնում համընդհանուր ուշադրություն գրավեց:

Այդ մակարդակի ազատ մտածողությունը չէր կարող հանդուրժել 1979 թվականին կատարված Իսլամական հեղափոխությունը, կասեցնելով իրանական կինոյի զարգացումը 20 տարով: Ռեժիսորները հեռանում էին երկրից կամ դադարում աշխատել:

Իրանական նոր կինեմատոգրաֆի հաջորդ ալիքը բարձրացավ արդեն 1990-2000-ական թվականներին և անմիջապես էլ սենսացիա արեց համաշխարհային փառատոներում: Բացի անցյալի ռեժիսորների ստեղծագործական կյանք վերադառնալուց, այն աշխարհին տվեց բազում նոր վառ անուններ: Չնայած վարչակարգի պահպանվող անբարյացակամությանը, նրանք կարողացան սովորել հավասարակշռել իսլամական արժեքները և համամարդկային խնդիրները, դառնալով մի տեսակ միջնորդներ տարբեր քաղաքակրթությունների միջև:

Իրանական կինոյի եզակիությունը թաքնված է ազգային կոլորիտի (բայց ոչ արհեստական ձևով, այլ ինքնագիտակցության կենդանի հյուսվածքի) և եվրոպական կինոավանդույթի հմուտ համադրության մեջ: Իրանը աշխարհին տվեց իսլամական կինեմատոգրաֆի եզակի օրինակ, որը սակայն չէր խոսում կրոնական քարոզչության դիրքերից, այլ մարդու, որի համար նկարագրվող կյանքը առօրեական է: Հենց այդ պատճառով վաղ իրանական նոր ալիքը կողմնորոշվում էր դեպի պարզ մարդը, որի մեջ բեկվում են բոլոր կենցաղային, կրոնական և բարոյական այն գաղափարները, որոնք բնութագրական են այդ ժամանակվա Իրանի համար: Նոր ալիքին բնորոշ են այլաբանակաան պատումը, սյուժետային տրամաբանության նահանջը ճակատագրի պատահականության առաջ, կնոջ կերպարը տղամարդկային իսլամական աշխարհում՝ մասնավորապես, և գրաքննության աշխարհում՝ ազատության՝ ընդհանրապես, ինչպես նաև տեսողական «պլաստիկությունը»:

Գլխավոր ֆիլմերը

* Կովը (1969), ռեժ.՝ Դարիյուշ Մեհրջուի

* Կեսարը (1969), ռեժ.՝ Ա. Կիմբայի

* Խոշոր պլան (1990), ռեժ.՝ Աբբաս Քիառոստամի

* Անմեղության ակնթարթ (1996), ռեժ.՝ Մոհսեն Մահմալբաֆ

* Պերսեպոլիս (2007), ռեժ.՝ Մարժան Սատրապի և Վենսան Պարոննո

(շարունակելի)