Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix)  ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել: Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

Ուրախ ենք հայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը« ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին, որի անսահման առատաձեռնության շնորհիվ մեր թիմը հատուկ նկարահանել է այս ֆիլմը և մեր պատմական փաստագրական անալոգը ՝ նպատակ ունենալով ամերիկացի օրենսդիրներին ստիպել մեկընդմիշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է նա:

Պրոդյուսերի խոսքով, իրենք կատարել են այս առաքելությունը բազմաթիվ աջակիցների և սոցիալական քարոզարշավի շնորհիվ: «Մարդու իրավունքները խախտողների կամ նրանց կամակատարների ոչ մի ժխտում չի վերացնի այդ փաստը։ Մենք ֆիլմերից ստացվող եկամուտները հատկացրել ենք ԱՄՆ-ում, Հայաստանում և այլ երկրներում գործող կրթության, առողջապահության, գիտության, մարդու իրավունքների, սոցիալական ծառայությունների, մշակույթի և շատ այլ ոլորտների բարեգործական կազմակերպություններին` ի լրումն Կոնգրեսի ճանաչման: Մենք ձգտում էինք կառուցել թանգարաններ և օգտագործել ֆիլմերը որպես մեկնակետ՝ ի պատասխան ապատեղեկատվության»:

Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։

Հ․Գ․«Խոստումը» կինոնկարի ռեժիսորը Թերի Ջորջն է: «Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: