Մոսկվայում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան, ռեժիսոր և Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Նիկոլայ Գուբենկոն:  Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Մոսկվայի քաղաքային դումայի խոսնակ Ալեքսեյ Շապոշնիկովը․«Նիկոլայ Նիկոլաևիչ Գուբենկոյի սիրտը կանգ առավ … Մոսկվցիները կորցրեցին ականավոր պետական ​​գործիչ, ռեժիսոր և դերասան, իսկ մենք իմաստուն գործընկեր-պատգամավոր․․․»:

«Վիրաբեկ մանկություն» (1976)

Նիկոլայ Գուբենկո․ սովետական ​​և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ: 1992 թվականից «Տագանկայի դերասանների Համագործակցություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ​​ղեկավար: Գուբենկոն դարձավ ԽՍՀՄ մշակույթի վերջին նախարարը, որն աշխատել է այդ պաշտոնում 1989 թվականից մինչև 1991 թվականը: 1995 թվականից մինչև 2003 թվականը նա եղել է Պետդումայի պատգամավոր, 2005 թվականից `Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, 2009 թվականից` Մոսկվայի քաղաքային դումայի նախագահի տեղակալ:

Նիկոլայ Գուբենկոյի ավելի հայտնի ռեժիսորական աշխատնքներից են՝  «Զինվորը եկավ ճակատից»  (1971), «Եթե ուզում ես լինել երջանիկ» (1974), «Վիրաբեկ մանկություն» (1976),«Հանգստացողների կյանքից» (1980), «Եվ կյանք, և արցունքներ, և սեր» (1983), «Արգելված գոտի» (1988) և այլն։