Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դվեյն Ջոնսոնը, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է ավելի քան 87,5 միլիոն դոլար:Այս մասին հայտնում է Forbes– ը՝ հավելելով, որ  ցուցակի  առաջին տասնյակը՝  մեկ տարում, միասին վաստակել են 545,5 միլիոն դոլար: Աղբյուրը, հատկապես, նշում է, որ դերասանների ընդհանուր եկամտի ավելի քան մեկ չորրորդը (1/4-րդը) ստացվում է Netflix-ից։

Դվեյն Ջոնսոնը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 87,5 միլիոն դոլար տարեկան եկամտով: Նա «Netflix»- ից ստացել է 23,5 միլիոն դոլար՝ իր « Կարմիր ծանուցում» կինոնկարի համար։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է  Ռայան Ռեյնոլդսը՝ տարեկան 71,5 միլիոն դոլար եկամտով: Նա նկարահանվել է նաև «Կարմիր ծանուցում» ֆիլմուն, իսկ ահա «Ուրվականների վեցնյակ» ֆիլմի համար Ռայանը «Netflix»-ից ստացել է  20 միլիոն դոլար:

Երրորդ հորիզոնականում է  Մարկ Ուոլբերգը՝ 58 միլիոն դոլար տարեկան եկամտով. նրա մասնակցությամբ «Սպենսերի արդարություն» ֆիլմը երրորդն է, որ «Netflix»-ը ընտրել է լավագույն ֆիլմերի շարքում։

Վարկանշային ցուցակը հիմնականում բաղկացած է հոլիվուդյան աստղերից, որում ներառված են նաև  Բեն Աֆլեքը (4-րդ տեղ, 55 միլիոն դոլար) և Վին Դեյզելը (5-րդ տեղ, 54 միլիոն դոլար):