Իսպանացի հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը, սկսել է աշխատել «Madres Paralelas»  ֆիլմի վրա։ Գլխավոր դերերից մեկում խաղալու է  Պենելոպե Կրուսը։

Ինչպես գրում է  Variety-ին,Ալմադովարը ֆիլմը նվիրելու է մայրությանը, որը ռեժիսորի ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է։ Ֆիլմը պատմելու է երկու կանանց մասին, որոնք  ծննդաբերում են նույն օրը ։ Դրանից հետո ֆիլմը զուգահեռ ներկայացնելու է նրանց կյանքի առաջին երկու տարիները որպես ծնողներ։

Կինոռեժիսորը սցենարը գրել է մեկուսացման ընթացքում: Ֆիլմը նկարահանվելու է Իսպանիայում՝ իսպաներենով: Արտադրությամբ զբաղվելու է El Deseo ընկերությունը, որը ղեկավարում է ռեժիսորի եղբայրը։ Ֆիլմի թողարկման ժամկետը դեռևս չի հաղորդվում: