Պաոլո Սորենտինոն սկսել է աշխատել իր նոր՝ «Աստծո ձեռքը» (Hand of God) ֆիլմի վրա։ Այս մասին հայտնում է Variety– ին, հավելելով, որ ֆիլմը Netflix– ի հոսքային ծառայության համար է: Սյուժեի և դերասանական կազմի մանրամասները դեռ պարզ չեն,  սակայն հայտնի է, որ նկարահանումները տեղի կունենան ռեժիսորի հայրենի քաղաքում՝ իտալական Նեապոլում: Սորենտինոն ինքն է գրելու ֆիլմի սցենարը։

Հիշելով իր լիամետրաժ դեբյուտը ՝ «The Extra Man»-ն, ռեժիսորը ասել է․«Իմ առաջին աշխատանքից 20 տարի անց՝ ինձ ոգևորում է Նեապոլում ֆիլմ նկարահանելու գաղափարը։ «Աստծո ձեռքը» կդառնա  իմ կարիերայի առաջին անձնական ֆիլմը »:

Նկարահանվելիք  ֆիլմի անվանումը հուշում է հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, որի գոլը՝ Անգլիայի հավաքականի աշխարհի առաջնության 1986 թվականի մրցաշարում, ստացավ «Աստծո ձեռքը» անվանումը: Նախկինում, Սորենտինոյի «Երիտասարդություն» դրամայում (2015) Մարադոնայի կերպարն արդեն եղել է։ Սորենտինոն  մեծ ֆուտբոլասեր է։ Նրա սիրելի թիմը նեապոլյան ակումբի «Նապոլին» է: Մարադոնան «Նապոլիի» կազմում խաղացել է 1984- 1991 թվականներին:

2014 թվականին Պաոլո Սորենտինոն  արժանացել  է «Օսկար» մրցանակի՝ «Մեծ գեղեցկություն» (2013)  ֆիլմի համար (Լավագույն օտարալեզու կինոնկար անվանակարգում), ինչպես նաև Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակակիր է «Զարմանալի» ֆիլմի համար (2008): Սորենտինոյի վերջին լիամետրաժ նախագիծը քաղաքագետ Սիլվիո Բեռլուսկոնիի կյանքի մասին պատմող «Լերո» կենսագրական դրաման է (2018):