91 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր իտալացի կոմպոզիտոր, երկակի օսկարակիր  Էնիո Մորիկոնեն: Կոմպոզիտորը  երաժշտություն է գրել բազում իտալական և արտասահմանյան ֆիլմերի համար։

Մորիկոնեն  համագործակցել է Ռոման Պոլանսկու, Օլիվեր Սթոունի, Բրայան դե Պալմայի, Քվենտին Տարանտինոյի և այլ աստղերի հետ։  Տաղանդավոր երաժիշտը  երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի (2016թՔվենտին Տարանտինոյի՝ «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար,իսկ  2007թ-ին կինոյում ունեցած մեծ ավանդի համար), 9 անգամ դարձել է իտալական «Դավիդ դի Դոնատելո» կինոփառատոնի դափնեկիր, երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս», 6 անգամ՝ BAFTA մրցանակների։

Ֆիլմերի համար երաժշտություն սկսել է գրել 1961 թվականից։ Նրան մեծ ճանաչում բերեց  իր նախկին համադասարանցի Սերջո Լեոնի հետ  «Սպագետտի վեստթերն» ֆիլմի վրա աշխատելը, իսկ ավելի ուշ իտալացի հայտնի ռեժիսորների՝ Բեռնարդո Բերտոլուչիի,Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի հետ համագործակցությունը։