76 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահ Ալան Փարքերը։ Այս մասին  հաղորդում է The Guardian-ը։ Ռեժիսորի մահվան լուրը հայտնել Է վերջինիս ներկայացուցիչը, որը հայտարարել է, որ Փարքերը մահացել է ուրբաթ՝ «երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո»։

Փարքերի ռեժիսորական կարիերան սկսվել է 60-ականների վերջին։ Ռեժիսորի ամենահայտնի ստեղծագործություններից են «Կեսգիշերային ճեպընթաց» և «Միսիսիպին կրակի մեջ» ֆիլմերը։ Երկու ֆիլմերի համար էլ Փարքերը ներկայացվել է «Օսկարի»։

2002 թվականին ռեժիսորը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։ Իր աշխատանքների համար Ալան Փարքերը ստացել է Կինոյի և հետուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի՝ BAFTA- ի չորս մրցանակ, եղել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր։