Աշխարհի լավագույն կինեմատոգրաֆիստներից մեկի՝ կանադահայ բացառիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ատոմ Էգոյանի կյանքի ոսկե կանոնները

1․Երբեք ժամանակ մի՛ վատնիր` քեզ համեմատելով ուրիշի հետ։ Կան հարյուրավոր այլ մարդիկ, որոնք այդ ծառայությունն անվճար կմատուցեն։

2․Մի՛ նեղվիր, որ այնտեղ չես, ուր ուզում ես լինել։ Բաղձանքի այդ անդուլ զգացումը, փաստորեն, կոչվում է ձգտում։ Ձգտումը քո բարեկամն է։

3․Ոչինչ երբևէ այնպես չի ստացվում, ինչպես ուզում ես։ Կարող է ավելի լավ լինել։ Կարող է և ավելի վատ լինել։ Բայց երբեք չի լինի ճիշտ այն, ինչ պատկերացրել ես։

4․Դու դերասան չունես, քանի դեռ նրանք ֆիզիկապես կինխցիկիդ առաջ չեն և գրածդ երկխոսությունը չեն արտաբերում։ Մինչև այդ պահը նրանց առնչությունը քո նախագծին երևակայական է։

5․Ամենամեծ բավարարությունն առաջանում է այն մարդկանց թիմի հետ, որոնց վստահում ես։ Օպերատորդ, նկարիչդ, զգեստների նկարիչդ, մոնտաժողդ, կոմպոզիտորդ և հիմնական անձնակազմի մյուս անդամները միս ու արյան պես են։

6․Ընդունելով թիվ 5 կանոնը` անհրաժեշտ է հիշել, որ դերասանից է ակնկալվում, թե նա, իրոք, ինչ-որ մոգական բան կարարի նկարահանման հրապարակում։ Ահավոր ճնշման տակ նրանցից պահանջվում է լիովին վերափոխվել։ Պաշտպանիր նրանց բացառիկ արտիստիզմը։

7․Ամեն ոք մի օրակարգ ունի։

8․Զգույշ լծորդիր այդ անհամատեղելի և հաճախ հակասող օրակարգերը սեփական ձգտմանդ հետ։ Սա շատ ավելի ծանր է, քան թվում է:

9․Ֆիլմ նկարահանելը տարօրինակ և նյարդայնորեն ոգեշունչ կոչում է։ Երբեմն դա ենթադրում է համոզել և/կամ թելադրել մարդկանց այնպիսի բաներ անելու, որ այլ կերպ նրանց մտքով էլ չէր անցնի անել։

10․Համատեղ աշխատելու համար այնպիսի մարդկանց ընտրիր, ովքեր հասկանում և խորապես հարգում են թիվ 9 կանոնի արատավորությունը։

Movie Maker Magazine, հունիս, 2010

Թարգմանությունն անգլերենից`
Զավեն Բոյաջյանի