Փարիզում՝ 104 տարեկանում, մահացել է նախորդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկը՝  «Քամուց  քշվածները» հավերժական ֆիլմի արտիստուհի Օլիվի դե Հեվիլլենդը ( լեգենդար ֆիլում նա մարմնավորել  է Մելանի Համիլտոնին)։ Այս մասին հայտնում է  BBC News- ը, նշելով, որ Օլիվի դե Հեվիլլենդը  համարվում էր հոլիվուդյան կինեմատոգրաֆի «ոսկե դարի» վերջին ողջ մնացած դերասանուհիներից մեկը:

Նախորդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկը ծնվել էր անգլիացի ազնվականների ընտանիքում՝ Տոկիոյում։ Ավելի քան 60 տարի ապրել էր Փարիզում։ «Ռոբին Հուդի արկածները»«Յուրաքանչյուրին իրենը»«Ժառանգորդուհին» ֆիլմերը վաղուց արդեն դարձել են կինոարտադրության դասական գործեր, և դրանցից երկուսի համար դերասանուհին արժանացել է «Օսկարի»։ Դրանից բացի՝ նա ևս երկու «Ոսկե գլոբուս» է ստացել, ինչպես նաեւ՝ արժանացել է Վենետիկյան կինոփառատոնի պատվավոր մրցանակի։ Վերջին անգամ նա էկրանին էր եղել 1988-ին՝ «Կինը, որին նա սիրում էր» ֆիլմով։

Օլիվիա դե Հեվիլլենդի հերոսուհին՝ Մելանի Ուիլքսը քնքուշ և անպաշտպան կնոջ տպավորություն է թողնում, սակայն ինքը դերասանուհին կյանքում բոլորովին ուրիշ էր: Իրականում նա աչքի էր ընկնում կամային և ուժեղ բնավորությամբ: Շատ դերասաններ երկնչում են իրենց հերոսների մահը կինոյում խաղալուց, դա վատ նշան համարելով: Իսկ Օլիվիա դե Հեվիլլենդը չվախեցավ դա անել «Քամուց քշվածներ»-ում: Եվ ապրեց երկար ու երջանիկ կյանք: Հոլիվուդի լավագույն դերասանուհիներից մեկը նա դարձավ «Քամուց քշվածներից» դեռ շատ առաջ, թեպետ ճիշտ է, որ նրան միշտ առաջարկում էին «ճիշտ» հերոսուհիների միօրինակ դերեր, ինչպիսին Մելանին է: Ի տարբերություն դրանց, նա թույլ չէր տալիս նեղացնել իրեն. ստրկական պայմանագրի պատճառով նա նույնիսկ ռիսկ արեց դատվել Warner Brosers կինոստուդիայի հետ և շահել դատը:

Օլիվիա դե Հեվիլլենդը հիշում էր «երազանքների այդ աշխարհը» լիովին այլ կերպ։ Նա կարծում էր, որ Հոլիվուդը կորցրել է իր գեղարվեստական արժեքը՝ վերածվելով կոնվեյերի։ Այս կինն իր երկար ու ոչ դյուրին ողջ կյանքը կարողացավ ապրել սեփական արժանապատվության մեծ զգացումով, չնայած նրան, որ կորցրել էր ամուսնուն և որդուն։

Նա մինչեւ 70 տարեկանը նկարահանվում էր ֆիլմերում, իսկ վերջին 30 տարիներին տեսախցիկներից հեռու եւ հանգիստ կյանք էր վարում։ Այսուհանդերձ,  նրան չէին մոռանում։ 101 ամյակի առիթով նրան Բրիտանիայի թագուհիու կողմից ասպետի կոչում շնորհվեց։ Սա, ըստ էության, աստիճանով երկրորդ կոչումն է, որը շնորհվում է Բրիտանական կայսրության ասպետական դասում։