Տեղափոխվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության օրը․այն տեղի կունենա  2021 թվականի փետրվարի 28-ին։ Այս մասին հայտարարել են կինոստուգատեսի կազմակերպիչները՝ հավելելով, որ այս որոշումը պայմանավորված է  կորոնավիրուսի համաճարակով։ «Ոսկե գլոբուս» միջոցառումն ամեն տարի  տեղի է ունենում հունվարի սկզբին։

«Ոսկե գլոբուս» մրցանակին այս տարի կարող են հավակնել այն ֆիլմերը, որոնք հենց առաջին անգամ կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ։ Նման որոշում է ընդունվել համավարակի պատճառով, քանի որ կինոթատրոնների մեծ մասն այս տարի չեն աշխատում։