Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության կանոնադրության մեջ  արմատական փոփոխություններ է կատարում։ Այս մասին գրված կինոակադեմիկոսների հայտարարությունում, հավելելով, որ 2022 թվականից «Լավագույն ֆիլմ»  անվանակարգում  գլխավոր մրցանակին կարող են հավակնել 10-ից ոչ ավելի ֆիլմ։ Նախկինում գլխավոր արձանիկի համար հավակնորդների թվի հետ կապված սահմանափակում չկար։

Բացի այդ, կինոակադեմիկոսներն ընդլայնել են Academy Screening Rooм սթրիմ-ծառայության գործառույթները։ Այժմ Ակադեմիայի անդամները կկարողանան դիտել «Օսկար» -ի հավակնող ֆիլմերն ամբողջ տարի: Մոտ ժամանակներս գիտնականները կմշակեն մի շարք կանոններ՝ կինոարդյունաբերության աշխատողների շրջանում ներառականության և բազմազանությանն աջակցելու համար:

«Մենք հասկանում ենք, որ պետք է ավելին անել, որպեսզի բոլոր ոլորտներում հավասար հնարավորություններ ապահովվեն», – ասվում է կինոակադեմիկոսների  հայտարարության մեջ: