Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) արցախյան թեմայով ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features  ծրագրում։ Կինոնկարը համատեղ արտադրություն է․Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա։

Փարիզում՝ հունիսի 3-ի երեկոյան, փառատոնի նախագահ  Պիեր Լեսկյուրը և տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտարարեցին (live) այս տարվա Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները։ Տարբեր ծրագրերում ընտրված  56 ֆիլմերը կցուցադրվեն կինոթատրոններում և որոշ փառատոներում։

Նշենք, որ «Երբ որ քամին հանդարտվին»  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացված է  եղել Հայաստանից։ Այս ֆիլմի նախագիծը Հայաստանի ազգային կինոկենտրոնից ստացել է 43 միլիոն աջակցություն, իսկ Եվրիմաժից՝  200 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ թեև համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է, սակայն կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերի (այս տարի ընտրված ֆիլմերը չեն բաժանվել մրցութային և ոչ մրցութայինի, ներկայաված են մեկ ցուցակով) պաշտոնական  արդյունքները։  Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն այդպես աջակցել այդ ֆիլմերին ապագայում՝ վարձույթ մտնելու համար. դիստրիբյուտորները կկարողանան օգտագործել Կաննի փառատոնի ծրագրում ընդգրկված լինելու փաստը։

ՀԳՊատկերի և ձայնի բացարձակ վարպետության համար՝ Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանն այսօր դասավանդում է Բորդոյի արվեստի ակադեմիայում: Երիտասարդ կինոռեժիսորի «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերը Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուի մաս են կազմում: Նորա Մարտիրոսյանի ղարաբաղյան թեմայով «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe)  կինոնախագիծը  հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմն է:


Հետաձգվել են «Ոսկե ծիրանի» մի շարք միջոցառումներ

Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի  հոբելյանական հանդիսությունները (հանրահայտ ռեժիսորների...

|26 Նոյեմբեր 2020,13:52