Զվարճալի պատմություն՝ երևանյան 13-րդ Համամիութենական կինոփառատոնի օրերից։

«Անի» հյուրանոցը զարդարված էր տոնականորեն։ Ամենուր լսվում էին ողջույնի ջերմ խոսքեր, բարեմաղթություններ, զրնգուն ծիծաղ։ Ընթանում էր երևանյան 13-րդ Համամիութենական կինոփառատոնը։ Սովետական կինեմատոգրաֆի հին ու նոր սերունդների լավագույն գործիչները՝ ռեժիսորներ, օպերատորներ, հյուրընկալվում էին մեր մայրաքաղաքում։

Տարվա լավագույն ֆիլմերը դիտելու, իրենց սիրելի արվեստագետներին մոտիկից տեսնելու,  գուցե  նրանց հետ ծանոթանալու ակնկալիքներով, հանրապետության քաղաքներից ու գյուղերից Երևան էին եկել նաև բազում կինոսիրողներ։

Մի խումբ լենինակնցիների հետ կանգնած քննարկում էինք Լենինական-լենինականցի «առեղծվածը»։

Լավ օր մտածեք, կինոն էլ լենինակցիների հնարածը կեղնի,-դեմքին շինծու լրջություն տալով խոսք գցեց մեկը։

Է՛, ինչո՞ւ կխնդաս օր, օպերան մենք չհանրեցի՞նք․․․

-Հըբը ֆուտբո՞լը․․․

Հեչ բանըմ օր չեղնի, Ֆրունզիկ Մկրտչյանը հերիք է օր կինոն էլ, թատրոնն էլ Լենինականի ծնունդ համարենք։

Ընչի ախպոր անունը չես տա՞ օր, էնիկ պակա՛ս արվեստագետ չէ․․․

Այս խոսքի վրա լսվեց «ախպոր»՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ձայնը։ Մի խումբ հյուրերի հետ նա դուրս էր գալիս հյուրանոցից։

Ես մշեցի մարդ եմ․․․

Լենինականցիները գրեթե միաձայն արտահայտեցին իրենց զարմանքը․

Ի՞ա․․

Մկրտչյանը խոսքը բերանը մնաց․տեսնելով իր համաքաղաքացիներին ու զգալով կատարած «ճակատագրական» սխալը, նա չկորցրեց իրեն ու բարձրաձայն, որ բոլորին լսելի լինի, շարունակեց խոսքը․

Ես լենինականցի՛-մշեցի եմ․․․

Հա՜, էդիկ ուրիշ բան է,-հանգստացան զրուցակիցներս։

 

1915 թվականի աղետաբեր պայթյունից հողագնդով մեկ ցրվեցին Հայոց աշխարհի դեռևս  կենսունակ բեկորները․․․ Այսօր արդեն ոչ ոք չի կարող ասել ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով, անմեկնելի ի՞նչ հրաշքով մշեցի 6-ամյա Մուշեղն ու վանեցի 5-ամյա Սանամը (ռեժիսորի ծնողները) եկան-ընկան Ալեքսանդրապոլ ու ծվարեցին ամերիկյան որբանոցում։ Ահա թե ինչու է Ալբերտ Մկրտչյանը մշեցի-լենինականցի, թեպետ կարող էր լինել նաև պարզապես մշեցի կամ պարզապես վանեցի։

 

Հայինֆորմկինո, 03․08․1984թ․

Տեքստը՝ Սուրեն Սարուխանյանի