Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը՝  նախատեսված ժամկետներում, քանի որ երկրում   կորոնավիրուսի տարածումը հասել է նվազագույնի։ Ինչպես հայտնում է Deadline, կիրակի այս մասին հայտարարել է Վենետո շրջանի նահանգապետ Լուկա Զայան։

Զայան, որը նաև փառատոնի կազմակերպիչ Biennale di Venezia ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, հայտնել է, որ, հավանաբար,  Վենետիկի 77-րդ կինոփառատոնը կանցկացվի փորձարարական ձևաչափով,  կցուցադրվեն ավելի քիչ ֆիլմեր՝  հաշվի առնելով կորոնավիրուսի ֆոնին համաշխարհային կինոարտադրության ընդհանուր վիճակը:

Ինչպես արդեն հայտարարվել  էր, փառատոնի ժյուրին այս տարի կգլխավորի հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բլանշետը։