94 տարեկանում մահացել է ֆրանսիական կինոյի դերասան Միշել Պիկկոլին։ Այս մասին հայտնում է  AFP-ն։ Պիկկոլին  ֆրանսիական կինոյում ունեցել է ամենաերկար կարիերաներից մեկը և ամբողջ աշխարհում դիտվում է որպես ֆրանսիական կինոյի 1960- 70 թվականների պատմության խորհրդանիշերից մեկը։

«Միշել Պիկկոլին մահացավ մայիսի 12-ին ինսուլտի պատճառով», – ասված է  դերասանի ընկեր և Կաննի կինոփառատոնի նախկին ռեժիսոր Ջիլ Ջակոբի հայտարարության մեջ:

Միշել Պիկկոլին ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 27-ին՝  Փարիզում, երաժիշտների ​​ընտանիքում (մայրը դաշնակահար էր, իսկ հայրը `ջութակահար): Նա հայտնվել է շատ տարբեր դերերում ՝ սկսած գայթակղիչից ու  ոստիկանից մինչև գանգստերական պապը։ Իր կարիերայի ընթացքում Պիկկոլին խաղացել է ավելի քան երկու հարյուր գեղարվեստական ֆիլմերում, բազմիցս պարգևատրվել է ֆրանսիական կինոյի  գլխավոր մրցանակով՝ «Սեզարով»: