Ռիչարդ Գիրն արդեն  70 տարեկան է։ Նրա հաշվին տասնյակ հրաշալի դերեր են և «Ոսկե գլոբուս» մրցանակ: Ռիչարդ Գիրը «Օսկար» չի ստացել, թեև առաջադրվել է: Այդուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց համար ողջ աշխարհում նա կուռք է:

Մի քանի հետաքրքրական, սակայն ոչ հայտնի փաստեր դերասանի մասին․

 

* Ռիչարդը մեծ հույսեր էր ներշնչում սպորտում: Նա զբաղվում էր մարմնամարզությամբ և կրթաթոշակ էր ստանում դրա համար դպրոցում:

* Ռիչարդը չէր ուզում պրոֆեսիոնալ շեփորահար դառնալ: Դրա պատճառով նա անգամ թողեց ուսումը համալսարանում:

* Նա երաժշտությունից ևս հրաժարվեց, երբ հասկացավ, որ երաժիշտները դերասաններից էլ ավելի կամակոր են:

* Գիրը սկզբնապես խաղում էր թատրոնում՝ Լոնդոնում, իսկ հետո Բրոդվեյում:

* Գիրի կինոդեբյուտը կայացավ 1977 թվականին. նրան բաժին հասավ ոչ մեծ դեր «Միստր Գուդբարին որոնելիս» ֆիլմում:

* Գիրն ամուսնացած է եղել երեք անգամ: Իր առաջին կինը սուպերմոդել Սինդի Կրոուֆորդն էր:

* Դերասանը երկու որդի ունի: Հոմերը ծնվել է երկրորդ ամուսնությունից, իսկ Ալեքսանդրը՝ ներկայիս կնոջից՝ հրապարակախոս Ալեխանդրա Սիլվայից: Ի դեպ, կրտսեր որդին ծնվել է 2019 թվականի փետրվարին:

* Ռիչարդը դավանում է բուդդայականություն:

* Նա շարունակում է նկարահանվել կինոյում և զբաղվում է նաև բարեգործությամբ:

* Ռիչարդի սիրած զբաղմունքներից մեկը լուսանկարչությունն է: 2004 թվականին նա բացեց իր ֆոտոաշխատանքների «Ուխտագնացը» ցուցահանդեսը: Այն կայացավ Մոսկվայում «Տիբեթ. ավանդույթներ, արվեստ, փիլիսոփայություն» փառատոնի շրջանակներում:

Համաձայն IMDb վարկանշային ցուցակի, Ռիչարդի հետևյալ ֆիլմերը լավագույններն են:

1․Խատիկոն՝ ամենահավատարիմ ընկերը, 2009

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Քոլեջի պրոֆեսորը կորած շնիկին իր տուն է բերում: Նրանք շուտով դառնում են բարեկամներ: Հավատարիմ շունը ամեն օր ուղեկցում է տիրոջը դեպի գնացքը և դիմավորում նրան աշխատանքից հետո: Դա նա անում է մինչև վերջ…

2․Հունձքի օրեր, 1978

Տղամարդը համոզում է սիրած կնոջը ամուսնանալ ագարակատիրոջ հետ, որի մոտ իրենք աշխատում են: Ամուսինները հույս են փայփայում, որ շուտով նա կմեռնի, և իրենք կկարողանան ստանալ նրա ժառանգությունը: Սակայն նրանց ծրագրերը վիճակված չէին իրագործվելու: Չէ որ գլխավոր հերոսուհու մոտ անսպասելիորեն զգացմունքներ են ծնվում իր ամուսնու հանդեպ…

3․Նախնադարյան վախ, 1996

Դեռահասը մեղադրվում է արքեպիսկոպոսի սպանության մեջ: Նրան մահապատիժ է սպառնում, բայց փաստաբանը, որին մարմնավորում է Ռիչարդ Գիրը, մտադիր է պաշտպանել պատանուն և վերականգնել արդարությունը: Միայն թե այդ գործը շատ է խճճված, քան թվում է, և մեղադրյալը այնքան էլ պարզամիտ չէ:

4․Չիկագո, 2002

Ռոքսի Հարտը բանտ է ընկել իր սիրեկանին սպանելու համար: Բանտում նա հանդիպում է վոդեվիլյան աստղ Վելմա Կելլիին: Կանանց միջև մրցակցություն է սկսում: Երկուսն էլ ուզում են փառքի հասնել, ինչպես նաև բանտից ազատվել հաջողակ փաստաբան Բիլլի Ֆլինի օգնությամբ: Ո՞ւմ է դա հաջողվում:

5․Սիրունիկը, 1990

Ֆինանսական մագնատը պոռնիկի է վարձում, որպեսզի նա ուղեկցի իրեն բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ: Սկզբնապես ամեն բան թվում է գործարքի պես, բայց հանկարծ նրանք սկսում են սիրահարվել մեկը մյուսին:

6․Սպան և ջենտլմենը, 1982

Զակ Մեյոն ուզում է օդաչու դառնալ, բայց իր ճանապարհին բախվում է բազմաթիվ խոչընդոտների: Ոչ պակաս նշանավոր է դառնում Զակի ծանոթությունը Պոլա Պոկրիֆկիի հետ: Նրան նախազգուշացրել են, որ տեղացի աղջիկները նենգ կարող են լինել: Բայց մի՞թե որևէ մեկին կսկսի լսել սեր ճաշակած մարդը:

7․Անհավատարիմը, 2002

Կոննի Սամները ծանոթանում է հրապուրիչ ֆրանսուհու հետ, և նրանք դառնում են սիրականներ: Կնոջ ամուսինը սկսում է ինչ-որ բան կասկածել և վարձում է մասնավոր խուզարկու: Հավաստիանալով, որ իր ենթադրությունները ճիշտ են, նա սարսափելի հանցագործություն է կատարում:

8․Բրուկլինի ոստիկանները, 2009

Բրուկլինցի երեք ոստիկաններ բոլորովին տարբեր կերպ են անցել իրենց ծառայողական ուղին: Որոշակի մի պահի նրանց ճակատագրերը խաչվում են, իսկ կյանքի ուղենիշները կփոխվեն ընդմիշտ:

9․Արատավոր կիրք, 2012

Խեջ-ֆոնդի կառավարիչ Ռոբերտ Միլլերն ամեն ինչ ունի՝ իշխանություն, հարստություն, կին, դուստր: Սակայն իր իդեալական կյանքը գլխիվայր շուռ կգա, երբ պարզվի, որ նա քիչ հանցագործություններ չի կատարել, ներառյալ կանխամտածված սպանություն:

10․Մարդ-թիթեռ, 2001

Ջոն Կլյայնը ավտովթարի է ենթարկվում, որի ժամանակ, ինչպես պնդում է իր կինը, նա տեսել է տարօրինակ մի էակ: Կինը մահանում է ուղեղի ուռուցքից: Ջոնը մտադիր է բացահայտել էակի գաղտնիքը, որ տեսել է իր կինը: Եվ նա դա անում է Արևմտյան Վիրջինիայի մի ոչ մեծ քաղաքում:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը