Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան քննարկում է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության ժամկետների փոփոխության հարցը. այն ծրագրված է 2021 թվականի փետրվարին: Այս մասին գրում է Variety-ին՝ նշելով, որ  նոր ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Մեկ այլ աղբյուր պնդում է, որ այս պահին ամսաթիվը փոխված չէ: Հեռարձակումը ծրագրված է 2021 թվականի փետրվարի 28-ին: Մինչև այդ համավարակի ֆոնին փոխվել էին ֆիլմերի ընտրության կանոնները: 2021 թվականին կընտրվեն նաև այն ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում և ցուցադրվել են առցանց: