Netflix ընկերությունն ավարտել է հոլիվուդյան  պատմական Egyptian Theatre կինոթատրոնի ձեռքբերման վերջնական գործարքը։ Ինչպես գրում է Variety-ին,  կատարվել են վերջնական գործարքները, սակայն չի նշվում թատրոնի վաճառքի գումարի չափը։

«Եգիպտական թատրոնը» հոլիվուդյան պատմության անհավանական մասն է։ Netflix Films-ի  ղեկավար Սկոտ Շտուբերն ասել է, որ իրենց համար մեծ պատիվ է համագործակցել Ամերիկյան սինեմատիկայի հետ` կինոյի ժառանգությունը վերականգնելու և պահպանելու գործում, ինչպես նաև  շարունակելու է  հնարավորություն ընձեռել հանրությանը՝ օգտվելու կինոյի գլուխգործոցներից:

Netflix-ի պատասխանատուների տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ամերիկյան սինեմատիկային կթույլատրվի ինքնուրույն ծրագրավորել կինոթատրոնի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի միջոցառումները, ինչպես նաև օգտագործել տարածքը հատուկ միջոցառումների անցկացման և ցուցադրությունների նպատակով, շաբաթվա ընթացքում կազմակերպել պրեմիերաներ և այլն:

«Մենք ակնկալում ենք նոր ծրագրի քաղաքականության իրականացումը և ակնկալում ենք, որ դա օգուտ կբերի ինչպես կինո սիրողներին, այնպես էլ հանրությանը», – ասել է Սկոտ Շտուբերը։

Egyptian Theatre-ը Միացյալ Նահանգների ամենահին կինոթատրոններից մեկն է, որը բացվել է 1922-ին։ 1992 թվականին այն փակվել էր, այնուհետև Ամերիկյան սինեմատիկան գնել է քաղաքից ընդամենը մեկ դոլարով պայմանով, որ վերականգնվելու է նախնական շքեղությամբ։ Կինոթատրոնը նորից բացվել էր 1998 թվականին՝ վերանորոգումից հետո։