2020 թվականին Կաննի կինոփառատոնը չի կայանալու։  Ինչպես գրում է Variety  –ն, այս մասին հայտնել է  կազմկոմիտեի ներկայացուցչը։ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի առնվազն մինչև հուլիսի 10-ը։ Սա նշանակում է, որ փառատոնի անցկացումը բավականին բարդ կլինի նույնիսկ աշնանը։

«Առողջության համաշխարհային ճգնաժամի այս պահին մեր մտքերը COVID-19– ի զոհերի հետ են։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր պայքարում են այս հիվանդության դեմ»,- հայտարարել են միջոցառման կազմակերպիչները։

Կինեմետոգրաֆիստական ամենամյա փառատոնի կազմակերպիչներն անմիաջապես հայտարարել էին, որ փառատոնն առցանց չեն անցկացնի։ Մրցույթի համար ընտրված ֆիլմերը կներկայացվեն այլ փառատոների: Դրանց թվում է Վենետիկի փառատոնը: Հունիսի սկզբին կներկայացվի ֆիլմերի ցանկը:

Կաննի փառատոնը կայանալու էր մայիսի 12-23-ը։ Դեռևս մարտ ամսին փառատոնի կազմկոմիտեն հայտարարել էր , որ այն տեղափոխել է  հունիսի վերջ։