Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի գոյության ընթացքում առաջին անգամ «Ոսկե գլոբուս» արձանիկը կտրվի միայն այն ֆիլմերին, որոնք  ներկայացվել են առցանց։

Հիշյալ որոշում ընդունվել է կորոնավիրուսի համավարակի և ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակ լինելու պատճառով։ Կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են, որ այս որոշումը չի տարածվի հաջորդ արարողությունների վրա։

Նախկինում «Ոսկե գլոբուսի» մրցանակի առաջադրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի ֆիլմերը ցուցադրված լինեին կինոթատրոններում։ Պաշտոնական ցուցադրությանը պետք է ներկա լինեին արտասահմանյան լրագրողների ասոցիացիայից անդամներ։ Նոր կանոններով, մրցանակաբաշխությանը մասնակցելու համար բոլոր ցուցադրությունները պետք է անցկացվեն առցանց։