Վենետիկի կինոփառատոնը շարունակում է պատրաստվել սեպտեմբերի 2-12-ը կայանալիք կինոստուգատեսին՝ բացառելով կորոնավիրուսային սպառնալիքի տակ  առցանց ձևաչափի անցնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Variety– ին: 

«Փառատոնը չի կարող փոխարինվել առցանց միջոցառումով: Հնարավոր է, որ նմանատիպ տեխնոլոգիաներ կկիրառվեն որոշ նախաձեռնությունների համար, սակայն դեռևս վաղ է որոշում կայացնել այդ մասին» -մեկնաբանել է  է փառատոնի ներկայցուցիչը:

Վենետիկի փառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Ալբերտո Բարբերան իտալական ANSA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նաև նշել է, որ ինքը  չի քննարկում միջոցառման անցկացման  թվային տարբերակը: Բարբերան մեկնաբանել է նաև Տորոնտոյի կինոփառատոնի համանախագահներ՝ Ջոանա Վիսենտեի և Քեմերոն Բեյլիի  հայտարարությունը, կինոփառատոնը  նորարարական ձևաչափով անցկացնելու մասին։

«Տորոնտոն այլ  տեսակի փառատոն է, որը համեմատելի չէ Կաննի կամ Վենետիկի հետ»,- ասել է Բարբերան՝ հավելելով, որ ինքն ու իր թիմն աշխատում են ճիշտ այնպես, ինչպես նախորդ տարիներին։

Կաննի կինոփառատոնի կազմկոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ միջոցառումը անորոշ ժամանակով հետաձգվել է COVID-19 վիրուսի պատճառով: Մամլո հաղորդագրության մեջ փառատոնի թիմը նշել էր, որ ակնկալում է հնարավոր անցկացում հունիսի վերջին կամ 2020-ի հուլիսի սկիզբը: Ֆրանսիայում անցկացվող Annecy անիմացիոն ամենամյա փառատոնը նույնպես  չեղարկել է միջոցառումը՝ փոխարինելով այն առցանց ձևաչափով։