Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են փոխել ընտրության կանոնները, և առաջին անգամ 2021 թ․մրցույթի համար կընդունեն միայն առցանց ցուցադրված ֆիլմեր։ Այս մասին հայտնում է Variety-ին, և հավելում, որ այս կանոնը կկիրառվի մինչև կինոթատրոնների բացվելը:

Նշվում է, որ այդ նպատակի համար ֆիլմերի սեփականատերերը Ակադեմիայի անդամներին պետք է տրամադրեն ֆիլմերի պատճեները՝  հատուկ ապահով կայքում դիտելու համար, դրա թողարկման պահից 60 օրվա ընթացքում:

«Ֆիլմը պետք է համապատասխանի ընտրության բոլոր մյուս պահանջներին», – ընդգծել են  կազմակերպիչները:

Նրանք հիշեցրել են, որ կորոնավիրուսի պատճառով դեռևս  մարտի 16-ից փակվել են  Կալիֆոռնիայի՝ Լոս Անջելեսի շրջանի կինոթատրոնները: Այս շրջանի կինոթատրոններում ֆիլմերի  ցուցադրությունը՝ հանդիսանում է  «Օսկար» -ին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը: