Կաննի միջազգային 73-րդ կինոափառատոնի պատասխանատուները որոշում են կայացրել կրկին հետաձգել կինոստուգատեսը․ այն չի կայանա նախապես հայտարարված ժամկետում՝ ( հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով)` 2020 թվականի հունիսի վերջին։

Ինչպես հայտնում է Variety -ին, կազմակերպիչները  չեն պատրաստվում ընդհանրապես չեղարկել փառատոնը, սակայն այն  չի անցկացվի դասական ձևաչափով։ Պատասխանատուները հրաժարվել են փառատոնը հունիսի վերջին հուլիսի սկզբին անցկացնելու գաղափարից` Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որը նախօրեին հայտարարել է, որ բոլոր փառատոներն ու միջոցառումները մինչև ամառվա կեսեր չեն անցկացվելու։

«Կաննի կինոփառատոնը պետք է շարունակի քննարկել բոլոր հնարավորությունները»,- հաղորդում է աղբյուրը։

Ավելի ուշ հայտարարություն կտարծվի փառատոնի անցկացման նոր ժամկետների մասին՝ 2020 թվականին։