Ես չեմ սիրում

-բարձրաշխարհիկ հասարակական հավաքները, հարցազրույցները, կլոր սեղանները, ինքնագրի խնդրանքները, ճամփորդելը, հերթում սպասելը, լեռները, նավակները, միացրած ռադիոընդունիչը, կամ երաժշտությունը՝ ռեստորաններում, առհասարակ այն երաժշտությունը, որը ես ստիպված եմ լսել, ուղիղ հեռարձակումներ, անեկտոդներ, Ֆուտբոլի երկրպագուներին, բալետ, տոնածառեր, ռոքվոր պանիրը, պարգևատրման արարողությունների  հեռարձակումներ, լսել խոսակցություններ Բրեխտի մասին, անձամբ՝ Բրեխտին, պաշտոնական ընթրիքներ, կենացներ, ելույթներ, երբ հարցնում են իմ կարծիքը, Հեմֆրի Բոգարտին, վիկտորինաներ, Մագրիտային, արվեստի ցուցահանդեսների հրավերներ, թատերական պրեմիերաներ, գրամեքենայով գրված տեքստեր, թեյ, երիցուկի թեյ, խավիար, ցանկացած պրեմիերա, «Դելա Մադալենա» թատրոնը, ասույթներ, «իսկական տղամարդկանց», երիտասարդների ֆիլմերը, ակտիվություն, հարցեր, Պիրանդելոյին (իտալացի գրող), la crepes suzettes, գեղեցիկ տեսարաններ, դրամահավաքներ՝ բարեգործական նպատակներով, քաղաքական ֆիլմեր, հոգեբանական ֆիլմեր, պատմական ֆիլմեր, պատուհաններ առանց փեղկերի, կետչուպ։

Ես սիրում եմ

-կայարաններ, օդանավակայան, Մատիսին, րիզոտտո, կաղնիներ, Ռոսինիին, Մարքս եղբայրներին, վագրեր, սպասում․ գնալ ժամադրության՝ հույսով, որ նա չի գա (եթե անգամ շատ գեղեցիկ կին է), Toto, այն վայրերը, որտեղ ես չեմ եղել, Պիերրո դելլա Ֆրանչեսկոյին, ամեն չքնաղ բան ինչ ունի գեղեցիկ կինը, Հոմեր, Ջոն Բլոդել, սեպտեմբերը, ընկույզով պաղպաղակ, կեռասենի, Բրունելլո դի Մոնատլչինո, կանանց մեծ հետույքները՝ հեծանիվի նստարանին, գնացք և սննդի տոպրակ՝ գնացքով գնալու համար նախատեսված, Արիստոյին, կոկեր ցեղատեսակի շներին և առհասարակ շներ, խոնավ հողի բույրը, խոտի բույրը, դափնու տերևներ, ձմեռային ծովը, լռակյաց մարդկանց, Ջեյմս Բոնդին, ստեպ (պարի տեսակ), դատարկ հաստատություններ, անմարդ ռեստորաններ, տխուր տեսարան, դատարկ եկեղեցիներ, Օստիյան (քաղաք Իտալիայում), զանգերի ղողանջը, կիրակի երեկոյան միայնակ հայտնվել Ուրբինոյում, ռեհան, Բոլոնիան, Վենեցիան, ողջ Իտալիան, Չենդլեր, դռնապաններին, Սիմենոնին, Դիկկենսին, Կաֆկային, Ջեկ Լոնդոնին, եփած շագանակներ, մետրո, ավտոբուսով գնալ, բարձր ու մեծ մահճակալներ, Վիեննան (սակայն այնտեղ երբեք չեմ եղել), արթնանալ, նորից քնել, գրենական պիտույքները, Faber  №2  մատիտները, դառը շոկոլադ, գաղտնիքներ, լուսաբաց, գիշեր, ուրվականներ, Վիմպին, Ստենլիոյին և Օլիոյին, Թերներին, Լեդի Գլորիային  (ինձ նաև դուր է գալիս Գրետա Գոնդան), սուբրետուհիներին, բայց նաև բալերոններին։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը