Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կհետաձգվի մինչև նոյեմբեր։ Ինչպես հայտնեցին փառատոնի գրասենյակից, փառատոնը կկայանա  նոյեմբերի 1-8-ը։ 

«Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի:

Այնուամենայնիվ, երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին փառատոնը նպատակահարմար է համարել անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը: Իհարկե, այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերը: