Կաննի կինոփառատոնի ղեկավարությունը որոշում է ընդունել առցանց ձևաչափով  չանցկացնել միջոցառումը։ Այս մասին հայտնում է Variety-ին և հավելում, որ այս հայտարարությամբ հանդես է եկել փառատոնի տնօրեն Թերի Ֆրեմոն։ Կինոփառատոնը կչեղարկվի, եթե կորոնավիրուսի համավարակը շարունակվի մինչև մայիս։ «Դիտել Ուես ԱՆդերսոնի և Պոլ Վերխովենի ֆիլմերը համակարգչի էկրանի՞ն»,- հռետորական հարց է հնչեցրել  Թերի Ֆրեմոն։

Ֆրեմոն նշել է, որ «ցուցադրության հոգին և պատմությունը» կապված են կինոթատրոնում կինոնկարների մեծ էկրանին դիտման հետ։  Բացի այդ, Կաննի կինոփառատոնի առցանց անցկացումը կարող է սպառնալ ֆիլմերի արտահոսքին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՝ Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնը (մայիսի 12-23-ը) հետաձգվել է մինչև հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբը։ Այս մասին, դեռևս մարտի 19-ին, հայտարարել են փառատոնի պատասխանատուները։

Հ․Գ․Կաննի միջազգային կինոփառտոնը հետաձգվում է երկրորդ անգամ։ Կաննի առաջին փառատոնը պետք է սկսվեր 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: Ժամանակի  հոլիվուդյան աստղերն արդեն մոտենում էին  ֆրանսիական  Ռիվիերայի ափերին, երբ հայտնի դարձավ, որ սկսվել է  Երկրորդ համաշխարհային պատերազմը: Արդյունքում նրանց հաջողվեց ցուցադրել միայն մեկ ֆիլմ՝ «Փարիզի Աստվածամոր տաճարի» ամերիկյան տարբերակը: Այս անհաջող փառատոնը երկրպագուները անվանեցին  «Կվազիմոդոյի ժպիտ»: Հաջորդ փառատոնը անցկացվեց միայն 1946 թվականին: