Աշխարհի առաջատար 20 կինոփառատոները (Կանն, Վենետիկ,Սան Սեբաստիան, Բեռլին, Սանդենս, Տորոնտո և այլն) կցուցադրեն ֆիլմեր իրենց ծրագրերից՝  We Are One («Մենք միասնական ենք») առցանց կինոփառատոնում։ Ցանցային փառատոնի կազմակերպիչները Tribeca փառատոնն ու  YouTube ծառայությունն են: Բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն մայիսի 29-ից հունիսի 7-ը  հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/weareone: Կազմակերպիչները մեկ շաբաթից կհայտարարեն ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցը։

Փառատոնի ծրագրում ընդգրկվելու են խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր, որոնք պետք է ցուցադրվեին միջազգային փառատոներում։ YouTube– ով չեն տեղադրվի փառատոների ֆիլմերի գովազդները, իսկ հանդիսատեսը կկարողանա կամավոր նվիրատվություն կատարել՝ COVID-19- ի դեմ պայքարին օգնելու համար:

Միաժամանակ,  տասնօրյա  ցանցային կինոփառատոնը YouTube-ում,  չի փոխարնելու չեղարկված և հետաձգված փառատոներին, որոնց կազմակերպիչները՝ չնայած գլոբալ համաճարակին, դեռ հույս ունեն անցկացնել դրանք 2020 թվականին:

«Մենք միասնական ենք»  ցանցային փառատոնի մասնակիցների ցուցակը։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Կաննի կինոփառատոնը չի կայանա նախապես հայտարարված  ժամկետներում՝ մայիսի 12-23-ը: Ըստ փառատոնի տնօրեն Թերի Ֆրեմոյի, հանդիպման ձևաչափի և ժամանակի հետ կապված դեռևս ոչինչ որոշված չէ: Իսկ Վենետիկի կինոփառատոնի կազմակերպիչները, ինչպես արդեն հայտարարել են,  նախատեսում են այն անցկացնել նախապես որոշված ժամկետներում՝ սեպտեմբերի 2-12-ը, բացառելով առցանց ձևաչափին անցնելու հնարավորությունը: