Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոն

Անցկացման ժամանակը՝ հուլիս

Չեխական փառատոնը «Ա դասի» կատեգորիայում հայտնվեց միայն 1956 թվականին, թեև առաջին անգամ անցկացվել էր 10 տարի առաջ, այն ժամանակ դեռևս ոչ մրցութային հիմունքներով, այլ որպես պարզ ցուցադրություն: Այս փառատոնը կողմնորոշված է դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանյան թերակղզու և նախկին ԽՍՀՄ կինոն:

Գլխավոր «Բյուրեղապակե գլոբուսից» բացի հեղինակավոր մրցանակների թվում են Կինոմամուլի միջազգային ընկերակցության, էկումենիկ ժյուրիի, Եվրոպայի և Միջերկրածովյան կինոքննադատների դաշնության, ինչպես նաև «Անկախ կինոխցիկ» մրցանակները:

Պահաջներ մասնակցության համար՝

* ֆիլմը պետք է ավարտված լինի վերջին 12 ամիսներին մինչև փառատոնն սկսվելը,

* ֆիլմը չպետք է հրապարակված լինի (ներառյալ փառատոնային ցուցադրությունները, DVD ռելիզը, հեռուստա կամ ինտերնետ-հեռարձակումը) արտադրության երկրի սահմաններից դուրս մինչև փառատոնի սկիզբը 12 ամսվա ընթացքում,

* մրցույթի չեն թույլատրվում կարճ և միջին մետրի (մինչև 60 րոպե) ֆիլմերը, բացառությամբ վավերագրական կինոյի առանձին մրցույթի, որին կարճամետրաժը (մինչև 30 րոպե) մասնակցում է:

Կարևոր է նշել, որ այստեղ անցկացվում են պիտչինգներ, ինչպես նաև Works in Progress (խաղարկային կինո) և Docu Talents from the East (լիամետրաժ վավերագրական կինո) ծրագրերը, որտեղ արտադրության մեջ կամ ետարտադրական/պոստպրոդաքշնի փուլում գտնվող նախագծերը կարող են աջակցություն ստանալ:

(շարունակելի)